Միասին կարող ենք
կարևոր
646 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-28 22:45
Հասարակություն

Արթուր Ավանեսյանի նկատմամբ քաղաքական կալանք է կիրառվել. Արամ Վարդևանյան

Արթուր Ավանեսյանի նկատմամբ քաղաքական կալանք է կիրառվել. Արամ Վարդևանյան

Փաստաբան Արամ Վարդևանյանը հանդես է եկել տեսաուղերձով՝ հայտարարելով, որ Արթուր Ավանեսյանին առաջադրված մեղադրանքը, հարուցված վարույթը որևէ հիմք չունեն։

«Արթուր Ավանեսյանի գաղտնալսումից հետո հրապարակված ձայնագրությունն ակնհայտորեն  կենցաղային խոսակցություն է՝ մի քանի ամսվա վաղեմության, ինչը չէր կարող հանդիսանալ կալանքի հիմք, շեշտել է Վարդևանյանը։

Արթուր Ավանեսյանի նկատմամբ քաղաքական կալանք է կիրառվել.

Ազատություն բոլոր ապօրինի կալանավորվածներին: Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին։

Իրավունքը պետք է գերակայի:

Աստված պահապան մեր ժողովրդին»,-ասել է փաստաբանը։

Տեսանյութն՝ այստեղ։