Փոխարժեքներ
28 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Փաստաբան Լևոն Սահակյանը գրում է․
«Շուրջ 5 ու կես տարի առաջ իր շենքի բակում զինվորականների հարձակման պատճառով պատմության մեջ ընկած Հարություն Գրիգորյանը քրեական վարույթով արդեն 4-րդ անգամ գնում է տուն։
Արարատի և Վայոց ձորի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Հայկ Պետրոսյանի նախագահությամբ, նրա նկատմամբ կիրառեց տնային կալանք։
Հուսանք` այս անգամ Հարութը քրեակատարողական հիմնարկ չի վերադառնա։
Հուսանք նաև, որ մի օր կվերանա Գրիգորյաններ ընտանիքի նկատմամբ Մխիթարյանների ունեցած թշնամանքը։
Դրան կնպաստի որոշ ԶԼՄ-ների կողմից սուբյեկտիվ նպատակներով խեղաթյուրված լուսաբանման բացառումը»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ Վայոց ձորում փոխգնդապետի ծեծի գործով 5 տարի ժամկետով ազատազրկման էր դատապարտվել Հարություն Գրիգորյանը։ Վճիռը մտել էր օրինական ուժի մեջ։ 2024թ. փետրվարին Հարություն Գրիգորյանը պայմանական վաղաժամկետ ազատ էր արձակվել ՔԿՀ-ից։ Այս մասով դատական ակտը բեկանվել էր վերաքննիչ ատյանի կողմից և Հարություն Գրիգորյանը կրկին տեղափոխվել էր ՔԿՀ՝ շարունակելու կրելու պատիժը։ Դրանից հետո Վճռաբեկ դատարանն այս տարվա գարնանը որոշել է գործն ուղարկել Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության։ Միևնույն ժամանակ Հարություն Գրիգորյանին կալանավորելու որոշում էր կայացվել։ Հիշեցնենք նաև, որ փոխգնդապետ Արա Մխիթարյանը դաժան ծեծի էր ենթարկվել 2019 թ. սեպտեմբերի 18-ին Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Արսենյան փողոցի շենքերից մեկի բակում։