Միասին կարող ենք
կարևոր
808 դիտում, 2 ժամ առաջ - 2026-04-22 18:53
Հասարակություն

Փաշինյանը դիտավորյալ խառնում է պետությունն ու ազգը, իրավական համակարգն ու հոգևոր առաքելությունը․ Տեր Արիստակես քահանա

Փաշինյանը դիտավորյալ խառնում է պետությունն ու ազգը, իրավական համակարգն ու հոգևոր առաքելությունը․ Տեր Արիստակես քահանա

Տեր Արիստակես քահանա Հովհաննիսյանը գրել է․

«Հայրենակործան, վիշտ ու ավեր բերող, ազգը պառակտող վարչապետն իր հերթական տգիտությունը երեկ ցուցադրեց՝ ասելով, թե «Եկեղեցին չի կարող դուրս լինել պետությունից, և չի կարող պետություն լինել պետության մեջ»: Այս թեզով նա դիտավորյալ խառնում է պետությունն ու ազգը, իրավական համակարգն ու հոգևոր առաքելությունը։

Եկեղեցին պետության մրցակիցը չէ, առավել ևս՝ «պետություն՝ պետության մեջ» չէ։

Եկեղեցին ազգի հոգևոր ողնաշարն է, ժողովրդի մեջ է, իր զավակների մեջ է, և իր առաքելությամբ շատ ավելի ընդգրկուն է, քան ցանկացած ժամանակավոր իշխանություն։

Եկեղեցին ազգի հավաքականության, միաբանության ու համերաշխության կերտողն ու իրականացնողն է:

Եկեղեցու առաքելության անբաժան մասը դարեր շարունակ եղել է և է ՝ պետության կորստի ժամանակ պետություն «ծնել», և պետության առկայության դեպքում՝ պետություն զորացնել:

Պատմական այս ճշմարտությունն անհերքելի փաստ է և թող քո խոսքերը լինեն քեզ դատավոր»: