|
Փոխարժեքներ
31 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.72 |
| EUR | ⚊ | € 444.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.7549 |
| GBP | ⚊ | £ 504.23 |
| GEL | ⚊ | ₾ 141.18 |
«Իրենք ներկայացան որպես Օհանավան գյուղի բնակիչներ, բայց հետո ձեր իսկ կողմից պարզաբանումների միջոցով, տեղեկացանք, որ մի քանիսն էին օհանավանցի, մնացածը քաղաքացիական զգեստով ոստիկաններ են և այլ մարդիկ, ովքեր մասնակցում սադրանքին»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Տեր Սարգիսը՝ անդրադառնալով Հովհաննավանքի գրավմանը։
Նա նշեց, որ ավելի քան մեկ տարի ծառայում է Սուրբ Հովհաննավանքի վանական համալիրում և կարող է ասել, որ եկեղեցի գալիս են Հայաստանի և Հայաստանի սահմաններից դուրս գտնվող հավատացյալներ՝ խորհրդակատարությունների, ուխտագնացությունների համար։
«Հովհաննավանքը միշտ լի է եղել հավատացյալներով։ Լիահույս ենք, որ այս ամեն բանը հաղթահարվելու է։ Հովաննավանքը, ինչպես Մայր Աթոռն էլ այսօր հայտարարություն արդեն տեղադրել է կրկին սրբագործման կարգ կատարելուց հետո , տեր Մանուկի հետ միասին կանցնենք ամբողջական հոգևոր սպասավորությանը՝ մեր ուժերի ներածին չափով մեր սպասավորությունը բերելու հայ հավատացյալ ժողովրդին»,- ասաց տեր հայրը։
Նա նշեց, որ էական չէ՝ փոխել են եկեղեցու բանալիները, թե՝ ոչ, էականն այն է, թե ինչ է որոշել եկեղեցին։
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, թեմական խորհուրդը ներկայացրել են Մայր Աթոռի որոշումը, թեմի որոշումը, որ նա այլևս որպես հոգևորական սպասավորել այդտեղ չի կարող։ Պետք է դուրս գա և բանալիները հանձնի։Ինքը այդ ամենին ընդդեմ հայտարարեց, որ չի ընդունում վճիռը և չի պատրաստվում դուրս գալ։ Այսինքն՝ էական չի այդ բանալին փոխվել է, թե ոչ, էականն այն որոշումն է, որ կան եկեղեցական կանոնակարգով, եկեղեցու իրավական առումով, որ իրենք չեն ուզում ազատել հոգի Հովհաննավանքը և թույլ տալ, որպեսզի այնտեղ նորմալ հոգևոր արարողություններ լինեն։ Իրենց կողմից կատարվածը ներկայացում է։ Առաջիկա կիրակին չգիտեմ ինչպես կլինի»,- ասաց Տեր Սրագիսը։
Ավելին՝ տեսանյութում: