Միասին կարող ենք
կարևոր
640 դիտում, 2 ժամ առաջ - 2026-04-22 17:02
Հասարակություն

Չգրանցել չեն կարող. մեր փաստաթղթերը ներկայացված են հավուր պատշաճի. անցնում ենք առաջ. Արամ Վարդևանյան

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի բակում Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հայտնի ձայնագրություններին ու նշեց, որ դրանք մոնտաժված են. «Ես վստահ եմ՝ դրանց բազմաթիվ օրինակներին հենց դուք շատ լավ տիրապետում եք։

Լայն հասարակության մոտ հենց այն տպավորությունն է, որ այդ ամենը հերթական մանիպուլյատիվ, ստի ու կեղծիքի քարոզչության դրսևորումն է»։

Վարդևանյանը խոսեց նաև Գոհար Ղումաշյանին առնչվող դեպքից ու նշեց, որ նա պարզապես ցանկացել է 103-ամյա կնոջ ծննդյան տարեդարձի առթիվ նրան հեռուստացույց նվիրել։

«Միջազգային փորձի տեսանկյունից համատարած գաղտնալսում անելը լավ երևույթ չէ»,-հավելեց նա։