|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հետաքրքրվել է պատերազմական իրավիճակում իրականացվող կամավորական աշխատանքներով: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքից։
Մի քանի տասնյակ կամավոր բժիշկ և կրտսեր բժշկական աշխատող, առողջապահության նախարարության հետ համագործակցելով, կազմում են բրիգադներ և իրականացնում Արցախի Հանրապետությունից ու սահմանամերձ տարածքներից վիրավորների տարհանումը դեպի Հայաստանի մասնագիտացված կենտրոններ:
Նախարարը մանրազնին ուսումնասիրել է շտապօգնության մեքենաների տեխնիկական հագեցվածության աստիճանը, հարմարավետությունը և այլ անհրաժեշտ պահանջներ վիրավոր զինվորների տեղափոխումը հավուր պատշաճի կազմակերպելու համար: