|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր երեկոյան մի խումբ դաշնակցականներ, ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի նախագահ Սարգիս Կարապետյանի գլխավորությամբ, «Նիկո՛լ, դավաճա՛ն» վանկարկումներով ճանապարհեցին Փաշինյանի՝ ՀՀ Կառավարության շենքից դուրս եկող ավտոշարասյունը:
Հիշեցնենք՝ այսօր վաղ առավոտյան մի խումբ դաշնակցականներ, ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի նախագահ Սարգիս Կարապետյանի գլխավորությամբ, «Հողատու՛», «Նիկո՛լ, դավաճա՛ն» վանկարկումներով դիմավորեցին ՀՀ կառավարության շենք մտնող Փաշինյանին:
Բողոքի ակցիայի մասնակիցների պնդմամբ՝ նման ակցիաները կրկնվելու են հաճախակի, և Փաշինյանի՝ Կառավարության շենք մուտքն ու ելքը մշտապես «համեմվելու են» իրեն արժանի խոսքերով և կոչերով:
Բողոքի ակցիայի տեսագրությունը՝ ստորև: