Միասին կարող ենք
կարևոր
2170 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-21 20:10
Հասարակություն Սպորտ

Արմինե Մոսիյանի որդին Հայաստանը կներկայացնի Աշխարհի և Եվրոպայի շախմատի առաջնություններում

Արմինե Մոսիյանի որդին Հայաստանը կներկայացնի Աշխարհի և Եվրոպայի շախմատի առաջնություններում

Մեր արցախցի հայտնի Արամը Շախմատի ակադեմիայում ապրիլի 11-20-ը Հայաստանի պատանիների եզրափակիչ առաջնությանը մինչև 8 տարեկանների խմբում ցուցաբերած արդյունքների շնորհիվ իրավունք ստացավ Հայաստանը ներկայացնելու Աշխարհի և Եվրոպայի շախմատի առաջնություններում։ Այս մասին ֆեյսբուքի էջում գրել է բլոգեր Արամ Գևորգյանը։

Արամն արցախցի Արմինե Մոսիյանի որդին է, որի հետ Նիկոլ Փաշինյանը մետրոյում կոնֆլիկտ էր ունեցել։

Մարտի 22-ին մետրոյում Նիկոլ Փաշինյանը երևանյան քարոզարշավի ժամանակ բղավելով խոսել էր արցախցի երիտասարդ կնոջ հետ, որը մանկահասակ երեխայի հետ էր։

Կինը հրաժարվել էր վերցնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզչական խորհրդանիշ դարձած Հայաստանի քարտեզը՝ կրծքանշանի տեսքով։

Փաշինյանն արցախցիներին «փախածներ» էր անվանել ու ասել, որ չփորձեն իրեն մեղադրել Ղարաբաղը հանձնելու համար։ Ավելի ուշ Փաշինյանը ներողություն էր խնդրել։