|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Իրանի մայրաքաղաք Թեհրանում կկայանա հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի ակումբային առաջնությունը, որտեղ Հայաստանը կներկայանա «Դինամո» ակումբով:
Հայ հունահռոմեական ոճի ըմբիշները Թեհրան են մեկնելու հետևյալ կազմով` Նարեկ Խաչատրյան (59 կգ), Հովհաննես Վարդերեսյան (66 կգ), Արմեն Հակոբյան (71 կգ), Ռուբեն Ղարիբյան (75 կգ), Գեղամ Թորգոմյան (80 կգ), Արգիշտ Աբգարյան (85 կգ), Վահե Սիմոնյան (98 կգ) և Վաչիկ Եղիազարյան (130 կգ): Արդեն Թեհրանում Հայաստանի հավաքականին կմիանան իրանցի ըմբիշներ` 80 կգ և 130 կգ քաշային կարգերում: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:
Թիմը` մարզիչներ Արսեն Մակվեթյանը և Հմայակ Բաբայանի գլխավորությամբ մրցատեղի կմեկնի դեկտեմբերի 14-ին:
Աշխարհի ակումբային առաջնության մրցանակային ֆոնդը կազմում է 100 հազար ԱՄՆ դոլար: Առաջին տեղ գրաված ակումբը կստանա 50 հազար, երկրորդը` 30 հազար և երրորդը` 20 հազար ԱՄՆ դոլար:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի ակումբային առաջնությունը կկայանա դեկտեմբերի 14-16-ը: