|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Իրանում ավարտվել է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի ակումբային առաջնությունը: Հայաստանը ներկայացնող «Դինամոն» զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը:
Խմբային փուլում դինամոյականները հաղթել են Հունաստանի ՊՕԱԿ-ին, ապա զիջել իրանական «Սինա Սանատին», որտեղ հանդես են գալիս աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանն ու Կարեն Ասլանյանը: Խմբային փուլում «Դինամոն» առավելության է հասել նաեւ Ռումինիայի «Օլիմպիական հույսեր» թիմի նկատմամբ:
7-րդ տեղի համար պայքարում մեր ըմբիշները հաղթել են ուկրաինական «Սամսոնին»:
Աշխարհի ակումբային առաջնության չեմպիոն դարձել է իրանական «Բեմեհ Ռազին»: Մաքսիմ Մանուկյանն ու Կարեն Ասլանյանն էլ իրենց թիմի հետ դարձել են արծաթե մեդալակիր:
Առաջնությանը մասնակցել են 13 ակումբներ: