|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Իրանի մայրաքաղաք Թեհրանում նոյեմբերի 26-27-ը կկայանա ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի ակումբային առաջնությունը, որտեղ Հայաստանը կներկայանա «Տաշիր» ակումբով:
Հայ ազատ ոճայինները Թեհրան են մեկնելու հետևյալ կազմով` Գառնիկ Մնացականյան (57 կգ), Երվանդ Թադևոսյան (61 կգ), Վալոդյա Ֆրանգուլյան (65 կգ), Վալտեր Մարգարյան (70 կգ), Վարուժան Կաջոյան (74 կգ), Վահե Թամրազյան (86 կգ), Էդգար Ենոքյան (86 կգ) և Անդրանիկ Գալստյան (125 կգ):
Թիմը գլխավորում են Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը և մարզիչ Հովսեփ Հովսեփյանը: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:
Աշխարհի ակումբային առաջնության մրցանակային ֆոնդը կազմում է 100 հազար դոլար: Առաջին տեղ գրաված ակումբը կստանա 50 հազար, երկրորդը` 30 հազար և երրորդը` 20 հազար դոլար:
Դեկտեմբերի 14-16-ը Թեհրանում կկայանա հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի ակումբային առաջնությունը, որտեղ Հայաստանը կներկայանա «Դինամո» ակումբով: