|
Փոխարժեքներ
09 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջատար ըմբիշները, որոնք այժմ գտնվում են պարտադիր զինծառայության մեջ, կմասնակցեն Միացյալ Նահանգներում կայանալիք` բանակայինների աշխարհի առաջնությանը: Այն կմեկնարկի հոկտեմբերի 2-ին:
Մեր պատվիրակության կազմում տեղ են գտել մրցավար Գևորգ Ալեքսանյանը, ազատ ոճի ըմբիշ Ավետիք Վարդանյանը, հունահռոմեական ոճի ըմբիշ Էդուարդ Սահակյանը և 9 ըմբիշներ: Ազատ ոճում Հայաստանը կներկայացնեն Արտակ Հովհաննիսյանը (57 կգ), Նարեկ Սանոյանը, Վիկտոր Կազիշվիլին (96 կգ): Հունահռոմեականներից Հայաստանի բանակայինների պատիվը կփորձեն բարձ պահել Ռոբերտ Կիրակոսյանը, Գևորգ Սահակյանը, Կարապետ Չալյանը, Ռաֆայել Ալեքսանյանը, Մաքսիմ Մանուկյանն ու Մովսես Ադամյանը: Այս մասին տեղեկացնում է մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: