|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Գեղասահորդ Անաստասիա Գալուստյանն ավարտեց ելույթները գեղասահքի պատանիների աշխարհի առաջնությունում: Հաղորդում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:
Ձմեռային պատանեկան Օլիմպիական խաղերի մասնակից Գալուստյանը Հունգարիա Դեբրեցեն քաղաքում ավարտված պատանիների աշխարհի առաջնությունում զբաղեցրեց 16-րդ հորիզոնականը: Նա հավաքեց 137.35 միավոր:
Պատանիների աշխարհի առաջնության չեմպիոն դարձավ Ճապոնիան ներկայացնող Մարին Հոնդան:
Պատանիների աշխարհի առաջնությունն անցկացվում է 1976 թվականից: