|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Հայաստանի ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը չհաղթահարեց Ճապոնիայի Սայտամա քաղաքում մեկնարկած` գեղասահքի աշխարհի առաջնության որակավորման փուլի արգելքը:
Կանանց մենասահքի կարճ ծրագրում Գալուստյանը 47.75 միավորով գրավեց նախավերջին՝ 39-րդ տեղը եւ դուրս մնաց պայքարից:
Կարճ ծրագրին մասնակցեց 40 մարզուհի, 24 լավագույնները նվաճեցին եզրափակիչի ուղեգիր եւ մարտի 22-ին կներկայացնեն ազատ ծրագիրը:
Աշխարհի առաջնության տղամարդկանց մենասահքում Հայաստանը կներկայացնի Սլավիկ Հայրապետյանը, որը կարճ ծրագրով հանդես կգա այսօր: Վիճակահանության արդյունքում Սլավիկ Հայրապետյանն առաջինը կներկայացնի կարճ ծրագիրը:
Գեղասահորդների ու նրանց մարզիչների հետ մրցավայր են մեկնել նաեւ Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը եւ փոխնախագահ Արի Զաքարյանը: