|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Աթլետիկայի Հայաստանի հավաքականի անդամ Ամալյա Շառոյանին չհաջողվեց աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի ուղեգիր նվաճել. հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:
ԱՄՆ Պորտլանդ քաղաքում ընթացող աշխարհի առաջնության կանանց` 400 մետր արագավազքի որակավորման փուլում Շառոյանը զբաղեցրել է 14-րդ տեղը` 55,13 վայրկյան արդյունքով: Կիսաեզրափակիչի ուղեգիր նվաճեցին 1-ից 12-րդ տեղերը զբաղեցրած մարզիկները:
Աթլետիկայի մեծահասակների աշխարհի առաջնությունը մեկնարկել էր մարտի 18-ին և եզրափակվեց մարտի 20-ին: Այն Ռիոյի օլիմպիական խաղերի համար վարկանիշային էր: