|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Աթլետիկայի Հայաստանի հավաքականի անդամ հեռացատկորդ Ամալյա Շառոյանը Ռիոյի ամառային Օլիմպիական խաղերի վարկանիշ է ձեռք բերել Ալբանիայում կայացած վարկանիշային մրցաշարում:
Տիրանայում կայացած մրցաշարում հեռացատկորդը գրանցել է 6մ 72 սմ և գերազանցելով Օլիմպիական խաղերի համար նախատեսված նորմատիվը` 6մ 70 սմ: Շառոյանը դարձել է նաև մրցաշարի հաղթող: Հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:
Տղաների պայքարում Լևոն Աղասյանը եռացատկում գրավեց առաջին հորիզոնականը` 16մ 03սմ, սակայն չգերազանցեց Օլիմպիական խաղերի համար նախատեսված նորմատիվը:
Աթլետները մինչև Հայաստանի առաջնությունը, որը կկայանա մայիսի 28-29-ը, այլ հնարավորություններ կունենան` օլիմպիական վարկանիշ ձեռք բերելու համար: