|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Վրաստանի Դուշետի մարզաառողջարանային բնակավայրից Հայաստան վերադարձավ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը: Ինչպես Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքի հետ զրույցում տեղեկացրել է հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը, Լաս Վեգասում սեպտեմբերի 7-12-ը կայանալիք վարկանիշային աշխարհի առաջնության նախապատրաստական նախավերջին ուսումնամարզական հավաքն անցել է շատ բարձր մակարդակով: Բաղդադյանը նշեց նաև, որ օգոստոսի 30-ին կմեկնեն Լաս Վեգաս և այնտեղ էլ կանցկացնեն վերջին տասնօրյա հավաքը: Իսկ ԱՄՆ կմեկնի 7 ըմբիշ: Նրանք են՝ Գարիկ Բասեղյանը (57), Վոլոդյա Ֆրանգուլյանը (61կգ), Դավիթ Սաֆարյանը (65 կգ), Գրիգոր Գրիգորյանը (74 կգ), Մուսա Մուրթազալիևը (86 կգ), Էդգար Ենոքյանը (97 կգ), Լևան Բերիանիձեն (125 կգ): Հայաստանը աշխարհի առաջնությունում ներկայացուցիչ չի ունենա միայն ոչ օլիմպիական 70 կգ քաշային կարգում: