Միասին կարող ենք
կարևոր
328 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-27 14:50
Հասարակություն

ՀՀ-ում hnւղարկավորել են Երևանում uպանված չեչեն Այշատ Բայմուրադովային

ՀՀ-ում hnւղարկավորել են Երևանում uպանված չեչեն Այշատ Բայմուրադովային

ՀՀ-ում հուղարկավորել են Երևանում սպանված չեչեն Այշատ Բայմուրադովային, որի մարմինը մի քանի ամիս դիահերձարանում էր։ Այս մասին փոխանցում է Սպուտնիկ Արմենիան։

Հայաստանի օրենսդրության համաձայն՝ մարմինը կարող էին հանձնել միայն հարազատներին, բայց նրանք հրաժարվել էին Այշատից և չէին պատասխանում հարցումներին։ Հայաստանի իշխանությունները (ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խոստացել էր զբաղվել այս հարցով) համաձայնել են վճարել հուղարկավորության համար, որպեսզի նրա մարմինը հանձնվի հողին։

Այշատի գերեզմանը գտնվում է գերեզմանատան առանձին հատվածում, որտեղ տապանաքարեր չկան։ 23 տարեկան Այշատ Բայմուրադովան փախել էր Չեչնիայից և կորել Երևանում 2025 թվականի հոկտեմբերի 15-ին: Նա գնացել էր ոմն Կարինա Իմինովայի հետ հանդիպման, իսկ մի քանի օր անց նրան մահացած էին գտել։ ՀՀ իրավապահները նրա սպանության մեջ կասկածում են Իմինովային և Չեչնիայում ծնված Սաիդ-Համզաաթ Բայսարովին։