Միասին կարող ենք
կարևոր
976 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-16 17:54
Աշխարհ

Արաղչին հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ պատերազմի ցանկացած ավարտ պետք է լինի վերջնական

Արաղչին հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ պատերազմի ցանկացած ավարտ պետք է լինի վերջնական

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը հրադադար չի խնդրում, բայց ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ արդեն 17 օր շարունակվող պատերազմի ավարտը պետք է լինի վերջնական: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

«Մենք հրադադար չենք խնդրում, բայց այս պատերազմը պետք է ավարտվի այնպես, որպեսզի այն այլևս չկրկնվի», - ասել է նա:

Իրանի ԱԳ նախարարն անդրադարձել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոչերին այն մասին, որ երկրները պետք է օգնեն վերաբացել Հորմուզի նեղուցը: Թրամփը նաև ասել էր, որ ՆԱՏՕ-ի ապագայի համար շատ վատ կլինի, եթե դաշնակիցները չօգնեն այդ հարցում:  

«Նրանք (ամերիկացիները) խնդրում են այլ երկրներին գալ և օգնել իրենց, որպեսզի Հորմուզի նեղուցը բաց մնա, որը, իհարկե, մեր տեսանկյունից բաց է։ Այն փակ է միայն մեր թշնամիների՝ նրանց համար, ովքեր անարդար ագրեսիա են իրականացրել մեր երկրի դեմ, ինչպես նաև նրանց դաշնակիցների համար», - ասել է Աբբաս Արաղչին։