|
Փոխարժեքներ
14 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.54 |
| EUR | ⚊ | € 432.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.6847 |
| GBP | ⚊ | £ 500.62 |
| GEL | ⚊ | ₾ 138.5 |
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ժողովրդի կյանքը պիտի լավանա, քաղաքացին էլ, գյուղացին էլ պիտի լավ ապրեն․ շատ մտերմիկ շփում ունեցանք գորիսեցիների հետ։
«Ուժեղ Հայաստանի» անդամներով Սյունիքի ամենակոլորիտային, ամենաժայռոտ քաղաքում էինք՝ Գորիսում։
Անվտանգ ու տնտեսապես զարգացած երկիր են ուզում մեր գորիսեցիները։
Նրանց հետ ջերմ շփման ընթացքում վստահեցրինք, որ Սամվել Կարապետյանի հետ ունենալու ենք անվտանգ, ուժեղ պետություն։
Մեր հայրենակիցներին ներկայացրինք Սամվել Կարապետյանի տնտեսական 5 քայլերը, որոնք բերելու են ուժեղ տնտեսություն։
Սիրելի գորիսեցիներ, շնորհակալ ենք լավ, ջերմ ընդունելության համար»։