|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանն անդրադարձել է մետրոպոլիտենում տիրող այսօրվա պատկերին։ Նա մասնավորապես գրել է․
«Աշխարհում ընդունված է երկրի զարգացվածությունը որոշել տնտեսական աճով կամ կապիտալի շուկայի ընդլայնմամբ։ Բայց Երևանի մետրոպոլիտենի համար, փաստորեն, երկրի զարգացվածության բոլորովին այլ չափանիշ կա՝ ապաշնորհ կառավարման հետևանքով առաջացած հերթերը և ներդված նոր համակարգի անսարքությունը։
Ըստ այդ տրամաբանության՝ զարգացած երկիր համարվելու համար նաև պետք է հանձնվեն ինքնիշխան տարածքները, քաղաքական հետապնդումներ իրականացվեն, արտագաղթն աճի, տնտեսությունը գնա դեպի կործանում, օրեցօր աճի արտաքին պարտքը և այսպես շարունակ։
Մի խոսքով, Անասնաֆերմայի տրամաբանությամբ՝ ինչքան վատ, այնքան լավ։ Միայն թե այդ լավը սովորական քաղաքացիների վրա չի տարածվում»։