|
Փոխարժեքներ
31 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.64 |
| EUR | ⚊ | € 451.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9828 |
| GBP | ⚊ | £ 520.55 |
| GEL | ⚊ | ₾ 140.77 |
«Սրբազանները հրավիրվել են Քննչական կոմիտե դատական ակտի կատարմանը խոչընդոտելու հանցակազմի վերաբերյալ, միանգամից մեղադրյալի դատավարական կարգավիճակով»,-ՔԿ դիմաց լրագրողների հետ զրույցում հայտնեց փաստաբան Արմինե Ֆանյանը։
Այս պահին ՔԿ-են կանչվել Հովնան Սրբազանը, Մակար Սրբազանը, Տեր Մովսես քահանան։
Փաստաբանն ասաց, որ այս պահին ներկայացնում է Սրբազանների շահերը, մանրամասնեց, խոսքը Մասյացոտնի թեմի առաջնորդին կարգալույծ անելու հետ կապված Գերագույն հոգևոր խորհրդի որոշմանն է վերաբերում։
Նշենք, որ որ նրա մասով դատարանը կայացրել էր ակտ, հիմա Սրբազանները մեղադրում են այդ դատական ակտը չկատարելու մեջ։
«Մենք գիտենք, որ ՀՀ օրենսդրությամբ, Սահմանդրությամբ պետությունը ճանաչել է Եկեղեցու ինքնակառավարվող բնույթը, և պետությունը չի կարող միջամտել Կաթողիկոսի տնօրինությանը, ոչ գրաքննություն ենթարկել, ոչ էլ առհասարակ միջամտել եկեղեցու ներքին կյանքին»,-ասաց Ֆանյանը։
Նա ընդգծեց, թեմի առաջնորդին պաշտոնազրկման հարցը դատարան չպետք է հասներ, դատարանն այնպիսի որոշումէ կայացրել, որ իր պրակտիկայում երբեք չի կայացրել՝ գահցի ապահովման միջոց է կիրառել անհասկանալի։
«Նպատակը եպիսկոպոսաց ժողովը տապալելն է, քանի որ սրբազանները միանգամից ծանուցվել են մեղադրյալի կարգավիճակով, նշանակում է՝ արդեն հարուցված վարույթ կա, կընտրվեն խափանման միջոցներ, ոչ մեծ ծանրության հանցագործություն է, ծիծաղի ժանրից կլինի, եթե կալանք ընտրեն, բայց ենթադրում եմ, որ կլինեն ազատ տեղաշարժի սահմանփակումներ։ Ենթադրելի է, թե ինչու են շաբաթ օրով նման հապճեպ կերպով ՔԿ կանչվել։ Այստեղ իրավական գործընթաց չկա։ ՔԿ-ն այս պահին եկեղեցու ձեռքին գործիք է, սա ոչ միայն մեր ներպետական օրենսդրությանը, այլ միջազգային օրենսդրությանը հակասող գործընթաց է»,-ասաց Արմինե Ֆանյանը։