|
Փոխարժեքներ
31 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.64 |
| EUR | ⚊ | € 451.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9828 |
| GBP | ⚊ | £ 520.55 |
| GEL | ⚊ | ₾ 140.77 |
Ավելի քան 200 մարդ է զոհվել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արևելքում կոլտանի «Ռուբայա» հանքավայրում տեղի ունեցած փլուզման հետևանքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:
Ռուբայան արտադրում է աշխարհի կոլտանի մոտ 15 տոկոսը, որը վերամշակվում և վերածվում է տանտալի՝ ջերմակայուն մետաղի, որը մեծ պահանջարկ ունի բջջային հեռախոսների, համակարգիչների և այլ սարքերի արտադրողների շրջանում։
Վայրը, որը տեղացիները ձեռքով փորում են օրական մի քանի դոլարով, 2024 թվականից ի վեր գտնվում է AFC/M23 ապստամբ զինված խմբի վերահսկողության տակ։
«Այս սողանքի զոհ է դարձել ավելի քան 200 մարդ, այդ թվում՝ հանքագործներ, երեխաներ և կանայք։ Որոշ մարդիկ փրկվել են, ունեն լուրջ վնասվածքներ», -հայտնել են Reuters-ին:
Մոտ 20 վիրավոր բուժում է ստանում առողջապահական հաստատություններում։
Փլուզումը տեղի է ունեցել հունվարի 28-ին: Այս պահին զոհերի ճշգրիտ թիվը պարզ չէ: