|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Նիգերիայի հարավում գտնվող Աքուա Իբոմ նահանգում ողբերգական դեպք է տեղի ունեցել: Աքան Ուիքի եպիսկոպոսական արարողության ընթացքում փլուզվել է եկեղեցու տանիքը, որի հետևանքով, նախնական տեղեկություններով, զոհվել է 160 մարդ:
Ըստ Siyasihaber3-ի՝ միջադեպի ընթացքում եկեղեցում է եղել նաև նահանգապետ Ուդոմ Էմանուելը, սակայն չի տուժել:
Ըստ որոշ պնդումների՝ եկեղեցու տանիքը վերանորոգման փուլում է եղել:
Նահանգապետի խոսնակը հայտարարել է, որ հետաքննություն է սկսվելու: