|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում կառավարական զորքերի ու գրոհայինների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվել է ավելի քան 130 մարդ. հայտնում է France-Presse-ը:
Բախումները տեղի են ունեցել երկուշաբթի օրը Գոմա քաղաքից ոչ հեռու: Զորքը ստիպված է եղել տանկեր կիրառել: Գործակալության տվյալներով` բախումների շրջանից Գոմա է փախել ավելի քան 1000 մարդ:
Բախումների մասնակիցները «Մարտի 23-ի շարժում» կազմակերպության անդամներն են, որոնք նախկինում ծառայել են Կոնգոյի բանակում, սակայն 2012-ի ապրիլին ապստամբություն են բարձրացրել երկրի կառավարության դեմ: