|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Լիբիայում մարշալ Խալիֆա Հաֆթարի ազգային բանակի և Ազգային համաձայնության կառավարության ուժերի միջև բախումների հետևանքով զոհվել է 51 մարդ: Այդ մասին, ըստ Minval.az-ը, գրում է Associated Press-ը:
Նշվում է, որ զոհվածների թվում են ինչպես զինվորականներ, այնպես էլ քաղաքացիական անձինք:
Լիբիայի ազգային բանակը, մարշալ Խալիֆա Հաֆթարի գլխավորությամբ, փորձում է գրավել մայրաքաղաք Տրիպոլին:
Հակամարտությունն ունի 8 տարվա պատմություն: Երկրում երկիշխանություն է՝ արևելքում իշխում է ընտրված խորհրդարանը, իսկ Տրիպոլիում, այսինքն՝ արևմուտքում՝ ՄԱԿ-ի և ԵՄ-ի աջակցությամբ կազմավորված կառավարությունը: Արևելյան հատվածի իշխանությունները գործում են Տրիպոլիից անկախ և համագործակցում են Լիբիական ազգային բանակի հետ: