|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Անցած տարվա հոկտեմբերի սկզբից իսրայելական բանակի կողմից Գազայի հատվածում իրականացված ռազմական գործողության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30 հազար 200-ը։ Այս մասին հայտարարել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։
«Գազայում իսրայելական ուժերի գործողությունների հետևանքով մինչ օրս 30228 մարդ է զոհվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարության տվյալներով՝ տուժել է 71 հազար 377 պաղեստինցի։
Միայն վերջին 24 ժամվա ընթացքում, ըստ նախարարության, անկլավի տարբեր շրջաններում իսրայելական բանակի հարձակումների հետևանքով զոհվել է 193 մարդ, վիրավորվել՝ 920-ը: