|
Փոխարժեքներ
24 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.44 |
| EUR | ⚊ | € 414.98 |
| RUB | ⚊ | ₽ 4.322 |
| GBP | ⚊ | £ 483.16 |
| GEL | ⚊ | ₾ 138.67 |
Այսօր, երբ աշխարհը վերագնահատում է առևտրային ուղիները, մեր երկիրը դառնում է տարածաշրջանային կայունության և լոգիստիկայի կենտրոն, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն` վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ։
«Մաքսային ոլորտում ընթացող բարեփոխումները կարևոր են այս գործընթացի համար։ Արտահանման և ներմուծման ցուցանիշների աճի հետ մեկտեղ, Վրաստանը հաջողությամբ ներդրել է Եվրոպական Միության հետ համատեղելի համակարգչային տարանցիկ համակարգ։
Այս համակարգը՝ մեկ հայտարարագրով և մեկ երաշխիքով, ապահովում է ապրանքների անխափան տեղաշարժը Եվրոպական Միության և Կոնվենցիային մասնակցող 39 երկրի շրջանակներում։ Ավելին, Ասիական զարգացման բանկի աջակցությամբ ակտիվ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և Հայաստանի հետ համատեղ մաքսային անցակետերի նախագծերի վրա, որը տարածաշրջանային համագործակցության լավագույն օրինակն է», - նշել է վարչապետը։