կարևոր
436 դիտում, 2 ժամ առաջ - 2026-01-20 17:58
Հասարակություն

Շուտով նախընտրական փուլ է, և այս նույն ուժը գալու է նույն սուտ խոսումներով, որ ձեր քվեն կորզի․ Թադևոս Ավետիսյան

Շուտով նախընտրական փուլ է, և այս նույն ուժը գալու է նույն սուտ խոսումներով, որ ձեր քվեն կորզի․ Թադևոս Ավետիսյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի ելույթը՝ ԱԺ  հայտարարությունների ժամին

«Սիրելի հայրենակիցներ,

Այս կառավարության գործունեության հնգամյա շրջանն ավարտվում է։

Այլևս արձանագրված փաստ է․

սոցիալական պաշտպանության ոլորտի չափելի երեք խոստումները կատարված չեն, որի հետևանքով կենսաթոշակառուներն ու աշխատող աղքատները ներկայումս ապրում են ավելի վատ, քան ապրում էին 2021 թվականին։

Ընդհանուր պատճառը ևս ակնհայտ է․

այս անձանց եկամուտներն աճել են անհամեմատ ավելի քիչ չափով, քան արձանագրված գնաճն է, հատկապես՝ առաջին անհրաժեշտության ապրանքների գների բարձրացումը։

Հիմա բերեմ պաշտոնական ցուցանիշներ։

Կյանքի որակը գնահատելու հիմնական ցուցիչը նվազագույն զամբյուղի ամսական արժեքն է՝ մեկ մարդու գոյատևման համար անհրաժեշտ նվազագույն ծախսը։

Այս զամբյուղի արժեքը 2025 թվականի առաջին կիսամյակին 2021 թվականի առաջին կիսամյակի համեմատաճել է 15000 դրամով։

Այս նույն ժամանակահատվածում՝

նվազագույն կենսաթոշակն աճել է 9500 դրամով,

միջին կենսաթոշակն աճել է 9000 դրամով,

նվազագույն աշխատավարձը աճել է 7000 դրամով։

Այսինքն՝ կենսաթոշակառուն միջին կենսաթոշակով կարող է ամսվա ընթացքում կատարել ընդամենը իր 18 օրվա նվազագույն ծախսը, իսկ նվազագույն կենսաթոշակով՝ ընդամենը՝ 13 օրվանը։

Ավելի պարզ՝ միջին կենսաթոշակ ստացողը աղքատ է, իսկ նվազագույն կենսաթոշակ ստացողը ծայրահեղ աղքատ։

Խոստացել էին, որ միջին կենսաթոշակառուն պետք է հաղթահարի աղքատությունը, իսկ ծայրահեղ աղքատությունը պետք է վերացնեն։