|
Փոխարժեքներ
17 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Եկեղեցու և Վեհափառ հայրապետի դեմ ուղվող արշավանքը, որը գլխավորում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կարծես թե չի մտնում կուլմինացիոն փուլ, քանի որ պայքար է մղվում գոյություն չունեցող անձի դեմ։
Վեհափառի մասին խոսելիս իշխանական բոլոր օղակներում իբրև թե վիրավորանք օգտագործվում է նրա ավազանի անունը՝ «Կտրիճ Ներսիսյան» դիմելաձևը։ Մինչդեռ «Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում Կտրիճ Ներսիսյան անուն ազգանունով անձ գոյություն չունի։
Բանն այն է, որ իշխանության նպատակն է ավազանի անունով դիմելով վիրավորել կաթողիկոսին։ Սակայն ինչպես հայտնի է և՛ հրապարակված փաստաթղթերի համաձայն, և՛ Վաղարշապատի ընտրողների ցանկի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Վեհափառ հայրապետի անունը Գարեգին Բ Ներսիայան է՝ ինչպես գրված է նրա անձնագրում։
Այսինքն Նիկոլ Փաշինյանի մարտերը պահանջները անհասցե են և անանուն, քանի եր Կտրիճ Ներսիսյան անուն ազգանունով մարդ գոյություն չունի Հայաստանում: Հետևաբար հարց է առաջանում. ով և որտեղից պետք է հեռանա Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի պահանջով»։