կարևոր
2779 դիտում, 11 ամիս առաջ - 2023-03-24 18:31
Քաղաքական

Այսօրվանից սկսվում են հանրակրթության ոլորտում բարեփոխումների հանձնաժողով ձևավորելու աշխատանքները․ Ներսիսյան

Այսօրվանից սկսվում են հանրակրթության ոլորտում բարեփոխումների հանձնաժողով ձևավորելու աշխատանքները․ Ներսիսյան

Այլևս անառարկելի է, որ մեր շրջապատում տեղի ունեցող բազմաթիվ բացասական երևույթներ բավարար գիտելիքների բացակայության, իրավագիտակցության ու ընկալումների, արժեհամակարգի բացասական փոփոխությունների հետևանք են: Այս մասին ֆեյսբուքում գրել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը.

«Մենք անընդհատ փորձում ենք վերացնել հետևանքները, մինչդեռ պատճառը շարունակում է պահպանվել և անընդհատ նոր խնդիրներ ծնել:

Այս ամենը պարտադրում է ամեն ինչ սկսել ամենաառաջնային օղակից՝ մարդ ու հասարակություն կրթելու, դաստիարակելու նոր մոտեցումների ու մեթոդների կիրառմամբ:

Այսօրվանից սկսվում են հանրակրթության ոլորտում բարեփոխումների հանձնաժողով ձևավորելու աշխատանքները, այն ներառելու է ինչպես արցախյան, այնպես էլ հայաստանյան փորձագիտական ներուժը: Հանձնաժողովի աշխատանքի արդյունքը պետք է լինի բարեփոխումների այն արդի ու բազմաբովանդակ ծրագիրը, որի հենքի վրա պետք է կառուցվի վաղվա հանրակրթությունը:

Հանձնաժողովի կազմի մասին կհայտնվի լրացուցիչ՝ ձևավորման աշխատանքներն ավարտելուց հետո»: