կարևոր
892 դիտում, 2 ժամ առաջ - 2026-01-16 22:08
Քաղաքական

Հայաստանում այսօր կա քաղբանտարկյալ, ով շուրջ երեք ամիս է գտնվում է կալանքի տակ «հետույք» բառի համար

Հայաստանում այսօր կա քաղբանտարկյալ, ով շուրջ երեք ամիս է գտնվում է կալանքի տակ «հետույք» բառի համար

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է.

«Հայաստանում այսօր կա քաղբանտարկյալ, ով շուրջ երեք ամիս է գտնվում է կալանքի տակ «հետույք» բառը փոդքաստի ընթացքում արտաբերելու համար:

Նարեկ Սամսոնյանն արդեն ութերորդ օրն է հացադուլ է իրականացնում, նրա փաստաբանն ահազանգում է, որ Նարեկն ունի վիրահատության կարիք։

Ու այս ողջ ընթացքում քաղբանտարկյալին չեն այցելել ոչ ՄԻՊ պաշտոնը զբաղեցնող  Anahit  Manasyan-ը, ոչ է ՄԻՊ աշխատակազմից որևէ մեկը։

Տիկին Մանասյան, շատ հետաքրքիր է, այս օրերին ավելի կարևոր ինչով եք զբաղված, ի՞նչ խոչընդոտ կա հացադուլ իրականացնողին այցելելու ու սա այն դեպքում, երբ քրեակատարողակն հիմնարկում այս իշխանության օրոք հացադուլ իրականցնելիս լրագրող է մահացել։

Ձեզ արգելվա՞ծ է այս հարցով զբաղվել, այլապես որն է ձեր զբաղեցրած պաշտոնի իմաստը։

Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»։