|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է.
«Խայտառակություն
Անցնելով լրահոսի վրայով, հայտնաբերեցի, որ ՀՅԴ անդամ Գագիկ Սարգսյանը դեռևս գտնվում է կալանքի տակ։
Խայ-տա-ռա-կու-թյուն։
Ովքեր ճանաչում են Գագիկ Սարգսյանին, նրան գիտեն, որպես բացառիկ ազնիվ անձնավորության և համոզված եմ, եթե նա իրոք այդ «հանցագործությունը» կատարած լիներ, բաց ճակատով կհայտարարեր «Տո արել եմ, լավ եմ արել»։ Բայց, էդ էր պակաս, որ ինչ-որ գագիկ մելքոնյանի համար, նա նման քայլի գնար։ Մի հարցնող լինի «էդ ո՞վ է»։
Այն որ, Գագիկ Սարգսյանը մինչ այժմ գտնվում է կալանքի տակ՝ բոլորիս ամոթն է ու խայտառակությունը»։