կարևոր
1393 դիտում, 1 ժամ առաջ - 2026-01-14 18:15
Հասարակություն

Հայր Ասողիկը դուրս եկավ ՔԿ-ից՝ շուրջ 6 ժամ տևած հարցաքննությունից հետո․ նա առաջին անգամ հարցաքննվել է դեռ յոթ տարի առաջ հարուցված գործով

Հայր Ասողիկը դուրս եկավ ՔԿ-ից՝ շուրջ 6 ժամ տևած հարցաքննությունից հետո․ նա առաջին անգամ հարցաքննվել է դեռ յոթ տարի առաջ հարուցված գործով

Մայր Աթոռի միաբան Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանի հարցաքննությունը ՔԿ-ում տևել է շուրջ 6 ժամ։  Նա առաջին անգամ հարցաքննվել է դեռ յոթ տարի առաջ հարուցված գործով։

Փաստաբան Մարինե Ֆարմանյանը հարցաքննության ավարտից հետո  ՔԿ շենքի մոտ լրագրողների հետ զրույցում պատմել է, որ Հայր Ասողիկը հարցաքննվել է միայն վկայի կարգավիճակով, կասկածանքի շուրջ հարցադրումներ չեն եղել, քրեական վարույթը քննվում է ավելի քան 7 տարի՝ դեռ 2018թ․-ից, վերաբերում է Սուրբ Գեղարդի և մյուս մշակութային արժեքների իբրև կորստի վերաբերյալ հերյուրանքներին։ Գործը վերակենդանացել է, երբ, փաստաբանի դիտարկմամբ, ՔՊ-ի կողմից գեներացվել էր  ինչ-որ տեսանյութեր։ 

«Կան դրվագներ, որոնք միացվել են։ Հերյուրանքներ են»,-Փաստինֆո-ի հաղորդմամբ, ասել է փաստաբանը։ 

Սուրբ Գեղարդից բացի նշվում է 16-րդ դարի տպագիր Աստվածաշնչի կորստի մասին, մինչդեռ, փաստաբանը նշել է, որ 16-րդ դարում մենք տպագիր Աստվածաշունչ չեն ունեցել։ 

«Մառազմը, որը դրվել է կրկին շրջանառության մեջ՝ որոշ պաշտոնյաների կողմից, տարածվում է գեներացված տեսանյութեր, որոնք ստուգման ենթակա են»,- նշել էփաստաբանը։

Հարցին՝ հնարավոր համարում է, որ իրավապահների օրակարգում հայտնվի Սուրբ Գեղարդը, մյուս մասունքները փորձաքննության ենթարկելու հարցը՝ Ֆարմանյանը նշել է՝ հույս ունի, որ ոչ, չի կարծում, որ «մենք, որպես հասարակություն, մեր բանականությունն այն աստիճան պետք է կորցնենք, որ մեր սրբության կոթողը տանենք փորձաքննության»։

«Ով է լինելու այն փորձագետը․ որ պետք է կարծիք կազմի կամ եզրակացություն տա, թե արդյոք այդ գեղարդով է խոցվել Տեր Հիսուս Քրիստոսը, թե՝ ոչ»,- նշել է Ֆարմանյանը՝ հավելելով, որ դա հավատքի նմուշն է, բոլորս հավատում ենք, որ դա մեզ փոխանցվել է 1-ին դարից։