|
Փոխարժեքներ
19 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Փաստաբան Ռոման Երիցյանը գրում է․
«Հարգելի’ արցախցիներ
Ընդամենը երկու աշխատանքային օրվա ընթացքում «Մեր ձևով» ժողովրդական շարժման արցախյան գրասենյակի մեր աշխատակիցներն աջակցել են 35 արցախցիների՝ քաղաքացիության ընդունման հետ կապված իրավական խնդիրների լուծման հարցում։
Ի գիտություն. բոլորին հիշեցնում եմ, որ գրասենյակը գտնվում է քաղաք Երևան, Նիկողայոս Տիգրանյան փողոց, առաջին փակուղի, շենք 10 հասցեում և անվճար իրավաբանական աջակցություն, այդ թվում՝ դատական ներկայացուցչություն է ցուցաբերում արցախցիներին՝ քաղաքացիության ընդունման հետ կապված իրավական խնդիրների լուծման հարցում։
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ աջակցությունը ցուցաբերվում է միայն նշածս հարցով, ինչը, ըստ մեզ, այս պահին ամենաարդիականն ու կարևորն է։
Լրացուցիչ տեղեկությունների համար աշխատանքային ժամերին կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 043445469, 094445469»։