|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Վաղարշապատի ավագանու ընտրություններում երկրորդ տեղը գրաված ընդդիմադիր «Հաղթանակ» դաշինքի ցուցակը գլխավորած Սևակ Խաչատրյանը գրել է․
«Սիրելի՛ վաղարշապատցիներ,
Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում անհատապես բոլոր այն վաղարշապատցիներին, ովքեր տուրք չտալով ամեն տեսակ բռնաճնշումներին, սպառնալիքներին և վարչական ռեսուրսի կիրառմանը՝ իրենց հաստատակամությունը դրսևորեցին և իրենց կարևոր քվեն տվեցին իմ գլխավորած «Հաղթանակ» դաշինքին։ Մեր թիմին վստահելով՝ դուք ապացուցեցիք, որ կառչած եք ազգային ու ընտանեկան արժեքներից, պատրաստ եք պաշտպանել մեր համայնքի սրբության սրբոցը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և, առհասարակ, ապացուցեցիք, որ դուք հայի անկոտրուն տեսակ եք։
Մեզ տված վստահության ավելի քան 10.000 քվեն անչափ պարտավորեցնող է, ուստի մեր քաղաքական թիմը որոշեց վերցնել համայնքային ղեկավարման մեզ հասանելիք մանդատները։ Համոզված եղեք, որ ոչ մի վայրկյան չեք փոշմանելու՝ ձեր վստահության քվեն մեզ տալու համար․ դա դուք կտեսնեք առաջիկայում։
Եվս մեկ անգամ իմ խորին շնորհակալությունն ու ողջույնները ձեզ։ Առջևում մեծ աշխատանք ունենք կատարելու՝ ի շահ Վաղարշապատի, ի շահ Հայաստանի Հանրապետության և ի շահ մեր սիրելի վաղարշապատցիների»։