կարևոր
2521 դիտում, 2 ժամ առաջ - 2025-10-17 19:27
Տարածաշրջան

Խուզարկություններ են տեղի ունեցել Վրաստանի նախկին պաշտոնյաների տներում

Խուզարկություններ են տեղի ունեցել Վրաստանի նախկին պաշտոնյաների տներում

Այսօր խուզարկություններ են տեղի ունեցել Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, Պետական անվտանգության ծառայության նախկին ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլիի, նախկին գլխավոր դատախազ Օթար Պարցխալաձեի տներում։ Այս մասին հայտնում են Վրաստանի Դատախազությունից։

Խուզարկվել են նաև նրանց հետ կապված ութ անձանց տներ՝ տարբեր քրեական հետաքննությունների շրջանակներում։ Առգրավվել են էլեկտրոնային սարքեր, փաստաթղթեր և մեծ գումար։