|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր առավոտից ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցները տարբեր քրեական գործերի շրջանակներում խուզարկություններ են իրականացնում ՀՀ-ում հայտնի քրեական հեղինակությունների բնակարաններում:
Այս տեղեկությունը Yerkir.am-ի հետ զրույցում հաստատեցին ոստիկանությունից` նշելով, որ մանրամասներ կհայտնեն ավելի ուշ:
Որոշ տեղեկությունների համաձայն` ոստիկաններն այցելել են քրեական հեղինակություն համարվող Արտյոմ Հարությունյանի՝ Արտյոմ Կանեւսկոյի, և Քանաքեռցի Տույ մականունով հայտնի Արթուր Ղազարյանի բնակարաններ: