կարևոր
1141 դիտում, 3 ժամ առաջ - 2025-10-15 23:06
Հասարակություն

Մկրտիչ Սրբազանի կալանքի հարցը կքննի դատավոր Կարեն Ֆարխոյանը

Մկրտիչ Սրբազանի կալանքի հարցը կքննի դատավոր Կարեն Ֆարխոյանը

Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքի հարցով դատական նիստը հրավիրվել է գիշերը 00:30-ին: Այս մասին տեղեկացնում է փաստաբան Արա Զոհրաբյանը:

«Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքի ներկայացման միջնորդությունը քննարկվելու է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոնի նստավայրում (ք. Երևան, Տիգրան Մեծի 23/1)՝ 16.10.2025թ. ժամը 00:30-ին (գիշերը 12:30): Դատավորը Կարեն Ֆարխոյանն է:

Հիշեցնենք, որ Մկրտիչ Սրբազանը մեղադրվում է Նախկին քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը) և ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասով (Հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը)»: