|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Մկրտիչ Սրբազանին տանելու են կալանքի, նրա նկատմամբ քրեական հետապնդում են հարուցել` հավաքների հետ կապված ու քվեարկության արդյունքների վրա ազդելու համար: Այս մասին հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը:
«Մենք հանդիպեցինք Մկրտիչ Սրբազանին, պարզվեց` ի սկզբանե այստեղ է նա բերվել, սակայն նրա հետ որևէ շփման հնարավորություն չէին տվել: Նրա նկատմամբ հարուցված մեղադրանքները շինծու են, քանի որ այս ամենը հակաեկեղեցական շարժման շրջանակում է»,- լրագրողներին ասել է փաստաբանը։
Նրա խոսքով` Սրբազանին տանելու են կալանքի ու նրա նկատմամբ անելու են այն, ինչ արեցին մյուս Սրբազանների նկատմամբ։