|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ավելի վաղ հաղորդել էինք, որ ոստիկանները «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի դիմացից բերման են ենթարկվել շուրջ 20 դաշնակցական երիտասարդների, որոնք փորձել էին մտնել հյուրանոց և իրենց բողոքի ձայնը բարձրացնել ընդդեմ ադրբեջանցիների:
Երիտասարդներին բիրտ ուժի կիրառմամբ տարել էին ոստիկանության տարբեր բաժիններ:
«Կենտրոնի ոստիկանությունում եմ, տասնյակ երիտասարդներ են բերման ենթարկել, դռները փակ են, ինձ` որպես պաշտպան, ներս չեն թողնում»,- գրել էր փաստաբան Սերգեյ Հարությունյանը:
Երիտասարդների հետ բերման էին ենթարկել նաև «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրագրող Անի Նահապետյանին։