Փոխարժեքներ
03 10 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.76 |
EUR | ⚊ | € 449.25 |
RUB | ⚊ | ₽ 4.6684 |
GBP | ⚊ | £ 514.85 |
GEL | ⚊ | ₾ 140.62 |
Արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանի դեմ դատավճիռը վկայում է Հայաստանում ժողովրդավարության և արդարադատության բացակայության, քաղաքական դրդապատճառներով պայմանավորված լինելու, հոգևոր և բարոյական նորմերի խախտման մասին։ Այդ մասին «ՌԻԱ նովոստի»-ին ասել է Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը։
«Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Աջապահյանին երկու տարվա ազատազրկման դատապարտելը ևս մեկ ապացույց է Հայաստանում ժողովրդավարության և արդարադատության բացակայության և բոլոր հոգևոր և բարոյական նորմերի խախտման մասին։ Ակնհայտ է, որ դատարանի որոշումը, որը կայացվել է խորհրդարանական ընտրություններից ընդամենը մի քանի ամիս առաջ, քաղաքական դրդապատճառներով է պայմանավորված և կապված է սկզբունքային և հայրենասեր արքեպիսկոպոսի ժողովրդականության հետ»,- ասել է Աբրահամյանը։
Նա հիշեցրել է, որ դատապարտված արքեպիսկոպոսը մի անգամ հրաժարվել էր հոգեհանգստի արարողություն մատուցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ՝ այդպիսով արտահայտելով իր դիրքորոշումը վերջինիս քաղաքականության վերաբերյալ, այդ թվում՝ եկեղեցու վերաբերյալ։
«Եկեղեցու և նրա ծառայողների դեմ պայքարը ոչ մեկին պատիվ չի բերում և անջնջելի բիծ է թողնում ոչ միայն կառավարության, այլև, ցավոք, ամբողջ հասարակության վրա»,-եզրափակել է Աբրահամյանը։