կարևոր
730 դիտում, 1 ժամ առաջ - 2025-10-03 16:36
Աշխարհ

Մերձավոր Արեւելքն «ատոմացվում է», Թուրքիան՝ լիբանանացվում, Սիրիան՝ աստիճանաբար քայքայվում

Մերձավոր Արեւելքն «ատոմացվում է», Թուրքիան՝ լիբանանացվում, Սիրիան՝ աստիճանաբար քայքայվում
Առաջին Պարսից ծոցի պատերազմից (1991) հետո Մերձավոր Արևելքում սկսվեց նոր փուլ։ Այս գործընթացը, որը կոչվում էր «Մեծ Մերձավոր Արեւելքի նախագիծ», ենթադրում էր տարածաշրջանի ատոմիզացիա՝ Իսրայելի համար սպառնալիք ներկայացնող պետությունների ապամոնտաժման եղանակով։ Տարածաշրջանի երկրները պետք է բաժանվեին ըստ էթնիկական, կրոնական եւ դավանաբանական հատկանիշների։

Իրաքը մասնատվել եւ չեզոքացվել է։ Լիբիան մասնատված է, եւ քաոսը շարունակվում է։ Սիրիան առանցքային դեր է խաղացել արաբա-իսրայելական պատերազմներում եւ հարեւան է եղել Իսրայելին։ «Ես «Մեծ Մերձավոր Արեւելք» նախագծի համանախագահն եմ»,- հայտարարել է էրդողանը, որը Սիրիան ներքաշել է քաղաքացիական պատերազմի մեջ։ Այժմ նրան մասերի է բաժանում իսրայելական ծրագիրը։

Էրդողանը ջատագովի դեր է խաղում՝ տարածաշրջանում վիրաբույժներին լանցետներ ու մկրատ առաջարկելով։ Բաշար Ասադի անկմամբ Սիրիան պետք է դառնար «Թուրքիայի հետնաբակը»։ Սակայն ավելի շատ այն վերածվել է տարածքի, որից Իսրայելը կարող է նոր տարածքներ գրավել։Այլ կերպ ասած՝ Իսրայելը աճեց եւս մեկ պատերազմից հետո: Այժմ Իսրայելը վերահսկում է Գոլանի բարձունքները, Հերմոն լեռը եւ Սիրիայի հարավը՝ ընդհուպ մինչեւ Դամասկոս։ Իսրայելը վերահսկում է իր օդային տարածքը, ինչը թույլ է տալիս նրան հարվածներ հասցնել, իր ընտրության, ցանկացած կետի:

Հիշենք՝ արեւմտյան դաշինքի ներխուժումը Մերձավոր Արեւելք սկսվեց «միջուկային/քիմիական զենքի հայտնաբերման» մասին ստերով: Հիմա նույնիսկ այդ դարաշրջանի քաղաքական գործիչներն են ընդունում՝ դրանք սուտ էին եւ «արդարացումներ», եւ ներողություն հայցում։

Մերձավոր Արեւելքի ատոմազիացիան արդարացնելու համար օգտագործվող գործիքներից մեկը ԴԱԻՇՆ-ն է  եւ դրա մասնաճյուղերը, որոնց հիմնադիրներն ու ղեկավարներն անհայտ են եւ հայտնի իրենց դաժանությամբ: Այս արյունալի կազմակրեպությունները տարածաշրջանում օգտագործվում են որպես «տիրակալներ՛։ Վերջին օրինակը ջոլանիի նշանակումն է: Ինտերպոլի կողմից հետախուզվող ջոլանին եւ նրա «հայաթ թահրիր աշ շամ» կազմակեպությունն անսպասելիորեն գրավել են Սիրիայի վերահսկողությունը: Այժմ պարզ է՝ ծրագրի նպատակներից մեկը Սիրիայի մասնատումն էր՝ ի շահ Իսրայելի շահերի։

Իսրայելի հովանու ներքո ստեղծվել է «դե ֆակտո» դրուզյան ինքնավար մարզը։Սալիհ Մուսլիմը հայտարարել է. «եթե դուք չհամաձայնեք դաշնային կազմավորմանը, մենք անկախություն կհայտարարենք»։

2014 եւ 2015ականներին շարունակվել են Ասադի ռեժիմի եւ ԴԱԻՇ-ի  միջեւ բախումները։  Թուրքիայում «MIT բեռնատարներ» գործողւոթյան ընթացքում հայտնաբերված հազարավոր բեռնատարներ Թուրքիայից զենք են տեղափոխել տարածաշրջանի ծայրահեղական խմբավորումներին: Սահմանները դարձել են հենակետ ջիհադականների համար։  ԴԱԻՇ-ի ներխուժումներն ու վայրագւթյունները հեռարձակվել են ամբողջ աշխարհում՝ սերմանոլով վախ:Սիրիայի խաղաղ բնակչությունը հոսեց Թուրքիա։ Այս ժամանակահատվածում Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները (YPG) ներկայացվում էին որպես ԴԱԻՇ ի հակաթույն: Էրդողանը, որը զինում էր ԴԱԻՇ-ի զինյալներին, նաեւ ապահովել է զինված զինյալների հանդիսավոր տեղափոխումը Քանդիլից Ռոժավա: Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները վերահսկում են Սիրիայի մեկ երրորդը՝ իրենց տրամադրույփան տակ ունենալով մինչեւ 300 000 մարտիկ:

Իհարկե, Սիրիայում եւ Թուրքիայում քրդերը պետք է ունենան հավասար եւ պատվավոր քաղաքացիական իրավունքներ։ Ավելին, ես միշտ ասում եմ՝ Թուրքիայի ապագան կախված է քրդերի հետ համագործակցությունից, ինչպես հասարակության, այնպես էլ պետության հետ։  Սակայն մենք պետք է ճանաչենք տարածաշրջանի մասնատվածությունը հօգուտ Իսրայելի եւ Էրդողանի ռեժիմի ներդրումը տարածաշրջանում ծրագրերի իրականացման գործում՝ երբեմն աջակցությամբ, երբեմն էլ թվացյալ «ընդդիմությամբ»:

Ցանկանում եմ ավելի մանրամասն անդրադառնալ ԴԱԻՇ-ին: Զինված եւ արեւմտյան կոալիցիայի ուժերի կողմից աջակցվող՝ PYD/YPG ուժերը (Ժողովրդավարական միություն կուսակցություն / Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներ) պայքարում են ԴԱԻՇի  դեմ եւ թուրք-սիրիական սահմանին զուգահեռ ստեղծում վերահսկողության գոտի։ Նրանք, ովքեր 100 տարի առաջ իշխողների հետ գծագրում էին Մերձավոր Արեւելքի քարտեզը, այժմ վերաշարադրում են տարածաշրջանի քարտեզը՝ օգտագործելով ԴԱԻՇ-իկառավարիչներին իրենց շահերից ելնելով՝ ուշդրություն չդարձնելով Մերձավոր Արեւելքի ժողովուրդներին:

Ապագայում ԴԱԻՇ-ից ազատագրված տարածքները ոչ քրդական, թուրքմենական եւ արաբական հողերը կփոխանցվեն եւ արդեն կփոխանցվեն Դեմոկրատական միության կուսակցությանը՝ Partiya Yekîtiya Demokrat: Այնտեղ կստեղծվի PKK/PYD պետություն։ Թուրքիան ԱԶԿ-ի քաղաքականության պատճառով զիգզագներով է շարժվում, նրա անհեռատեսության (գուցե կանխամտածված, մենք չգիտենք) եւ Արեւմուտքի մանիպուլյացիաների պատճառով։

 

Արիֆ Ասալիօղլու

Աղբյուրը՝ iarex.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի