|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պաշտպանում է Սիրիայի տարածքում ռուսական ռազմաօդային ուժերի ավիահարվածների իրականացումը, քանի որ կարծում է, որ դա է Մերձավոր Արևելքն ահաբեկչությունից փրկելու միակ ճանապարհը. հայտնում է Газета.ру-ն` վկայակոչելով USA Today-ը։
Ասադը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան Սիրիայում անկայունության պատճառներից մեկն է։ Նախագահի կարծիքով՝ արևմտյան երկրները սադրում են սիրիացիների զանգվածային վերաբնակեցումը, ինչը հանգեցնում է ամենամեծ ճգնաժամին, որը Եվրոպան չի տեսել Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր։
Ասադը կարծում է, որ Սիրիայում ռուսական ռազմական արշավը հաջողություն է ունենալու, քանի որ միջազգային աջակցություն ունի, այդ թվում՝ Իրանի կողմից: