|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Լեոնարդո դա Վինչիի հայտնի «Մոնա Լիզա» կամ «Ջոկոնդա» կտավը քայքայվում է. հայտնում է Газета.ру-ն ՝ վկայակոչելով «Լուվր» թանգարանի գեղանկարչության և գրաֆիկայի բաժնի ղեկավարներ Վենսեն Դելևենի և Լուի Ֆրանկի խոսքերը:
Հանրահայտ կտավն այլևս այլ երկրներ չի տարվի՝ ցուցադրության, քանի որ այն շատ փխրուն է դարձել, ինչի պատճառով էլ Լուվրը կսահմանափակի դրա տեղաշարժը:
«Տեղափոխման ընթացքում այն հնարավոր է մասերի բաժանվի»,- մանրամասնել է Դելևենը:
Աշխատակիցների խոսքով՝ այս պահին «Մոնա Լիզա»-ի ճակատին ճեղք կա, որը հատում է տախտակի ողջ մակերեսը: