|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Աշխարհում ընդամենը մի քանի նկարներ կան, որոնք շարունակ հետազոտվում են մասնագետների կողմից: Դրանց թվում է Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզան»: Տարիներ շարունակ գիտնականները փորձել են պարզել, թե ո՞վ է նկարի կինը, ինչո՞ւ է նա ժպտում եւ ժպտո՞ւմ է, արդյոք:
Վերջերս փորձագետների մի խումբ հայտարարել է, որ պատրաստվում են ԴՆԹ-ի թեստ կատարել բնորդուհուն բացահայտելու համար: «ԴՆԹ-ից հետո մենք հստակ կիմանանք դա Վինչիի բնորդուհու ով լինելը եւ նրա հանելուկային ժպիտի իմաստը»,- հայտարարել է խմբի ղեկավար Սիլվեստրո Վինչետին. տեղեկացնում է CNN-ը: