|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՏԿԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց, որ հանրապետության տարածք թափանցած ցիկլոնն արդեն քայքայվում է. արդեն երեկոյան ժամերին տեղումները կդադարեն մեր երկրի ողջ տարածքում, և առաջիկա 5 օրերին կգերակշռի առանց տեղումների եղանակ:
«Այս գիշեր կցրտի` 4-6 աստիճան ցուրտ է սպասվում Երևանում, իսկ վաղվանից և առաջիկա հինգ օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա: Ցերեկային ժամերին մայրաքաղաքում դրական ջերմաստիճան կլինի` սպասվում է 3-5 աստիճան տաքություն»,- ասաց նա և հավելեց, որ ձյան տեղումներ եղել են ողջ երկրի տարածքում, իսկ ամենաշատ տեղումներ գրանցվել են Մարտունիում, որտեղ ամսական նորմայի կեսի չափ տեղում է եկել միայն այսօր: