կարևոր
556 դիտում, 2 ժամ առաջ - 2025-09-16 00:01
Աշխարհ

Իսրայելը շարունակում է ավելացնել զենքի արտադրության ներդրումները

Իսրայելը շարունակում է ավելացնել զենքի արտադրության ներդրումները

Իսրայելը կշարունակի մեծացնել ներդրումները զենքի սեփական արտադրության ոլորտում, որպեսզի կախված չլինի եվրոպական արտադրողներից։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։

«Մենք կշարունակենք մեծացնել ներդրումները զենքի արտադրության մեջ, որպեսզի կախված չլինենք թույլ արևմտաեվրոպական առաջնորդներից, որոնք իրենց երկրներում ենթարկվում են ծայրահեղական մահմեդական փոքրամասնություններին, և հենց դա էլ մենք անում ենք», -ասված է հայտարարության մեջ, որը տարածել է վարչապետի գրասենյակը:

Նեթանյահուն ընդգծել է, որ չնայած երկու տարի տևող պատերազմին, իսրայելական շեկելն ամրապնդվել է, բյուջեի դեֆիցիտը կրճատվել է, իսկ գիտահետազոտական ոլորտում օտարերկրյա ներդրումներն Իսրայելում ամենաբարձրն են աշխարհում՝ ԱՄՆ-ից հետո: