|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ամեն ինչից դատելով` Հայաստանը եւ Ադրբեջանը սպառազինությունների մրցավազք են սկսել, ընդ որում, ի տարբերություն անցյալ տարիների, շեշտը դրվում է ոչ թե զենքի ներմուծման, այլ սեփական ռազմարդյունաբերական համալիրն ունենալու վրա. գրում է ռուսական Аргументы недели պարբերականը:
Փորձագետների կարծիքով` այս ամենից ակնհայտ է դառնում, որ Բաքուն եւ Երեւանը պատրաստվում են Լեռնային Ղարաբաղի հարցով երկարատեւ դիմակայության: Ռազմական գործողությունների սկսվելու դեպում աշխարհի երկրները, հավանորեն, թեժ տարածաշրջան զենքի մատակարարման էմբարգո կհայտարարեն, իսկ ներմուծված զենքն ու տեխնիկան երկար ժամանակ չեն բավարարի:
Թերթը գրում է, որ վերջերս Ադրբեջանում սկսել են Կալաշնիկովի ինքնաձիգներ արտադրել, սակայն զենքի արտադրության բնագավառում հիմնականում համագործակցում են Թուրքիայի հետ:
Հայաստանն էլ ձեռքերը ծալած չի նստել: Վերջերս ընդունվել է ռազմական տեխնիկայի եւ սպառազինությունների զարգացման 2011-2015 թթ. ծրագիրը: Այն նախատեսում է ոչ միայն զենքի ներմուծում, այլեւ հայկական ռազմարդյունաբերական համալիրի զարգացում: Ըստ պարբերականի` հայտնի է դարձել, որ մոտ ժամանակներս Հայաստանում կառուցվելու է զենք արտադրող հայ-ռուսական 9 գործարան: Արտադրվելու է ոչ միայն զինամթերք, այլեւ ծանր տեխնիկա: