|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Գերմանիան Էստոնիայից Ուկրաինա իր զենքի արտահանման թույլտվություն չի տվել։ Տալլինը շարունակում է ձգտել Կիևին գերմանական արտադրության հրետանի փոխանցել:
«Զենքի արտահանումը կարգավորող սկզբունքը միշտ նույնն է՝ անկախ այն բանից՝ դրանք ուղղակիորեն գալիս են Գերմանիայից, թե երրորդ երկրներից, և այս փուլում որևէ թույլտվություն չի տրվել», - The Wall Street Journal-ին (WSJ) ասել է Գերմանիայի կառավարության խոսնակը:
Էստոնիայի պաշտպանության նախարարի խորհրդական Քրիստո Անն Վագան հույս ունի, որ Տալլինը թույլտվություն կստանա։ Նրա խոսքով՝ Էստոնիան ցանկանում է օգնել Ուկրաինային։
Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարն, իր հերթին, կարծում է, որ գերմանական կողմի վերջին հայտարարությունները «չեն համապատասխանում հարաբերությունների մակարդակին և անվտանգության ներկա իրավիճակին»։